Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են թիմի մարտյան հավաքին։
Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայության հրապարակած վերջնական ցուցակում բացակայում է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Աստղային հարձակվողը չի միանա ազգային ընտրանուն ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, ինչի հետևանքով բաց է թողել նաև վերջին շաբաթների հանդիպումները ակումբային մակարդակում։
Նախատեսված է, որ առաջիկա հավաքի շրջանակում Պորտուգալիան երկու ընկերական հանդիպում կանցկացնի Մեքսիկայի և ԱՄՆ-ի հավաքականների հետ։ Խաղերը կկայանան համապատասխանաբար մարտի 29-ին և ապրիլի 1-ին։
Պորտուգալիայի հավաքականի կազմը.
Դարպասապահներ. Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն»), Ռուի Սիլվա («Սպորտինգ»)։
Պաշտպաններ. Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Տոմաշ Արաուժու («Բենֆիկա»), Ժոաու Կանսելու («Բարսելոնա»), Մատեուս Նունես («Մանչեսթեր Սիթի»), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Ռենատու Վեյգա («Վիլյառեալ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ)։
Կիսապաշտպաններ. Մատեուս Ֆերնանդեշ («Վեսթ Հեմ»), Ռուբեն Նևեշ («Ալ Հիլյալ»), Ժոաու Նևեշ, Վիտինյա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Սամու Կոշտա («Մալյորկա»)։
Հարձակվողներ. Պեդրու Գոնսալվեշ, Ֆրանսիշկու Տրինկաու (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Ժոաու Ֆելիշ («Ալ Նասր»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս»), Ռաֆայել Լեաու («Միլան»), Պեդրու Նետու («Չելսի»), Ռոդրիգու Մորա («Պորտու»), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), Գոնսալու Գեդեշ («Ռեալ Սոսյեդադ»), Ռիկարդու Օրտա («Բրագա»)։



























































