Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծում է, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ընտրանու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմնա համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դեմքերից մեկը՝ անկախ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքներից։
«Կրիշտիանուն, միևնույն է, կլինի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը, և կարևոր չէ՝ կհաղթի նա Աշխարհի առաջնությունում, թե ոչ։ Մեր պարտականությունն է առավելագույնս օգտագործել տիտղոսի համար պայքարելու հնարավորությունը։ Դրա համար անհրաժեշտ է մշտական վերլուծություն, ամենօրյա աշխատանք, ինչպես նաև ճիշտ մտածելակերպ, որն ժամանակին օգնեց մեզ հաղթել Ազգերի լիգայում։
Ես դեռ երբեք չեմ աշխատել այնպիսի ֆուտբոլիստի հետ, ով ամեն առավոտ տրամադրվում է ավելի լավը դառնալուն։ Եթե Ռոնալդուն կարողանար հավերժ խաղալ, դա զգալիորեն կհեշտացներ երիտասարդ խաղացողների ադապտացիան ազգային հավաքականում։ Նա մտադիր է օգտագործել ամեն մի օրը՝ ավելի ուժեղ դառնալու համար»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում անելով Portugal Football Summit Podcast-ին։




























































