Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի անցումային փուլի առաջին հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Խոսքը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ կայացած խաղի (0:1) ժամանակ «արքայական» ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին է։ Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսիացի աստղը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել մրցակից թիմի ֆուտբոլիստի նկատմամբ։
«Ես կոնկրետ ակումբի կամ մարզչի դեմ բողոք չունեմ. նա շատ ուժեղ մասնագետ է։ Սակայն այն ֆուտբոլիստը, որն իրեն թույլ է տվել նման պահվածք, իրավունք չունի շարունակելու ելույթները նման հեղինակավոր մրցաշարում։ ՈւԵՖԱ՛, հուսով եմ՝ կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր։ Այս միջադեպը պետք է մանրակրկիտ քննվի», — հայտարարել է Մբապեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե հանդիպման ընթացքում Վինիսիուսին վիրավորել է «Բենֆիկայի» խաղացող Ջանլուկա Պրեստիանին։





















































