Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 22-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» խոշոր՝ 4-0 հաշվով հաղթեց «Մայնցին»։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Սերհու Գիրասին, իսկ հինգ րոպե անց Մաքսիմիլիան Բայերը կրկնապատկեց այն։ 42-րդ րոպեին նույն Գիրասին դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-0։ Խաղի վերջնամասում՝ 84-րդ րոպեին, հյուրերի ֆուտբոլիստ Դոմինիկ Կոռը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո դորտմունդցիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 51-ի և այժմ առաջատար «Բավարիայից» հետ են մնում 3 միավորով, որը այս տուրում իր հանդիպումը կանցկացնի փետրվարի 14-ին։ «Մայնցը» 21 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Հանդիպամն գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































