Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը խոստովանել է, որ կարոտում է ֆուտբոլը, հաղորդում է Sport Bild-ը:
«Սկզբում, չէի կարոտում այն: Ամեն ինչ լավ էր, և ես վայելում էի կյանքը:
Հետո սկսեցի մտածել. մի՞թե այլևս չեմ կարող խաղալ: Երբեմն, այդպիսի մտքեր առաջանում են:
Միգուցե, այդ մտքերը միշտ կմնան ինձ հետ: Դա մարզիկի համար սովորական երևույթ է:
Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում», ասել է Ռոբենը:
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը իր կարիերան ավարտեց անցած ամռանը: