Լիսաբոնի «Բենֆիկան» X-ի իր էջում հրապարակել է թիմի դարպասապահ Անատոլի Տրուբինի լուսանկարը՝ «Մատրիցա» ֆիլմի ոճով: Այս անդրադարձը կատարվել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունից հետո, որի արդյունքում պորտուգալական ակումբը կրկին պետք է մրցի Մադրիդի «Ռեալի» հետ:
Հատկանշական է, որ Ժոզե Մոուրինյուի սաները մրցաշարի 8-րդ տուրում արդեն առավելության էին հասել «արքայական» ակումբի նկատմամբ (4:2): Այդ խաղում ուկրաինացի դարպասապահը դարձել էր իսկական հերոս՝ խփելով հաղթական գոլը հանդիպման ավելացված ժամանակում (90+8-րդ րոպեին):
«Բենֆիկան» հրապարակմանը կից գրել է. «Մենք նորից հանդիպեցինք»:

























































