UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է մարզվում մասնավոր ինքնաթիռում։ Կադրերում երևում է, որ մարտիկն աշխատում է թաթերի վրա։
29-ամյա մարտիկը պրոֆեսիոնալ MMA-ում իր նորամուտը նշել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է նոյեմբերին Դոհայում կայացած UFC Fight Night 264 մրցաշարի շրջանակում՝ խեղդող հնարքով հաղթանակ տանելով ավստրալացի Դեն Հուկերի նկատմամբ։
Ավելի վաղ Ծառուկյանը քննադատել էր կազմակերպիչների որոշումը՝ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ նշանակել ամերիկացի Ջասթին Գեյջիի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև։

























































