Վաղը՝ հունվարի 20-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կընդունի ֆրանսիական «Մոնակոյին»։
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հրապարակել է «սերուցքայինների» հայտացուցակը տվյալ հանդիպման համար։

Ռոդրիգոն հայտացուցակում ընդգրկված չէ։ Ակնհայտ է, որ բրազիլացին դեռ չի վերականգնվել։ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում «Ռեալը» ներկայում զբաղեցնում է 7-րդ տեղը։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին։





















































