Հեղինակավոր Transfermarkt պորտալը գնահատել է եվրոպական առաջատար ակումբների կազմերի արժեքները։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» ունի աշխարհի ամենաթանկ կազմը, որի հիմնական թիմի խաղացողների ընդհանուր արժեքը կազմում է 1.38 միլիարդ եվրո։
Երկրորդ տեղում է Լոնդոնի «Արսենալը»՝ 1.29 միլիարդ եվրո արժեքով։ Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթին»՝ 1.19 միլիարդ եվրոյով։ Լավագույն քառյակը եզրափակում է ՊՍԺ-ն՝ նույնպես 1.19 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով։
Տասնյակում են ընդգրկվել նաև «Չելսին» (1.18 միլիարդ եվրո), «Բարսելոնան» (1.12 միլիարդ եվրո), «Լիվերպուլը» (1.04 միլիարդ եվրո), «Բավարիան» (980 միլիոն եվրո), «Տոտենհեմը» (878.5 միլիոն եվրո) և «Մանչեսթեր Յունայթեդը» (719.5 միլիոն եվրո)։
























































