Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Գվադալախարա» — «Բարսելոնա» հանդիպման մեկնարկը անվտանգության նկատառումներից ելնելով հետաձգվել է 30 րոպեով։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Ի սկզբանե նախատեսված էր, որ Գվադալախարայի մարզադաշտում հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին, սակայն այն կսկսվի 00:30-ին։
Ինչպես հաղորդում է Marca-ն, մարզադաշտի մուտքերի մոտ մեծ հերթեր են գոյացել։ Կազմակերպիչները ստիպված են եղել փոխել խաղի մեկնարկի ժամը, որպեսզի երկրպագուները հասցնեն զբաղեցնել իրենց տեղերը մինչև մեկնարկային սուլիչը։


























































