Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը կամային հաղթանակի հասավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ (3-1):
Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին։ Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին պատահմամբ սեփական դարպասը գրավեց տանտերերի կիսապաշտպան Ջոշուա Կիմմիխը։
Մյունխենցիներից արդեն մրցակցի դարպասը գրավեցին Սերժ Գնաբրին, Լենարտ Կառլը և Ջոնաթան Տան, համապատասխանաբար՝ 65-րդ, 69-րդ և 77-րդ րոպեներին։
Լիգայի փուլի յոթերորդ տուրում մյունխենյան գրանդը տանը կընդունի բելգիական «Յունիոնին», իսկ «Սպորտինգը» կընդունի ՊՍԺ-ին։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 20-ին և 21-ին։
Ավելի վաղ կայացած խաղում հունական «Օլիմպիակոսը» Ղազախստանում նվազագույն հաշվով (1-0) առավելության էր հասել «Կայրաթի» նկատմամբ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































