Ամերիկացի MMA մենեջեր Ալի Աբդել-Ազիզը նիգերիացի Կամարու Ուսմանին անվանել է իր հաճախորդի՝ կիսածանր քաշային կարգում UFC-ի ռուս չեմպիոն Իսլամ Մախաչևի համար ամենավտանգավոր մրցակիցը։
«Ուսմանը կարող է պայքարել, կարող է կանգնած մարտնչել։ Կարծո՞ւմ եք, Իսլամը դուրս կգա ռինգ և գետնին կտապալի նրան, ինչպես Մադդալենային։ Իհարկե, ոչ։ Ես մարզվել եմ թե՛ Իսլամի, թե՛ Կամարուի հետ։ Ես ասում եմ ձեզ՝ Ուսմանն Իսլամի համար ամենավտանգավոր մրցակիցն է։ Ինձ չի հետաքրքրում, թե քանի տարեկան է Կամարուն։ Որովհետև Կամարուն սևամորթ է, ներեցեք։ Նա ատլետիկ է, նա պարզապես ուրիշ է։ Բացի այդ, նա հաղթողի մտածելակերպ ունի», — հայտարարել է Աբդել-Ազիզը MMA Junkie-ի հետ զրույցում։
Իսլամ Մախաչևն ՄՄԱ-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Կամարու Ուսմանը 25 մենամարտում ունի 21 հաղթանակ։


























































