Բրիտանացի մարտիկ և UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը չի կարծում, որ UFC-ն «գողացել է» Արման Ծառուկյանից չեմպիոնական գոտու համար մենամարտ անցկացնելու հնարավորությունը։
«Իսկապե՞ս կարծում էիք, որ Արման Ծառուկյանը պետք է չեմպիոնական մենամարտ ստանար։ Ես այդպես չեմ կարծում։ Փիմբլեթը և Ջասթինը որոշ ժամանակ թիրախում էին, մինչդեռ Արմանը մի փոքր այս ամենին հետևում էր կողքից։
Ես իսկապես կարծում էի, որ Փիմբլեթը գլխավոր հավակնորդն էր, հատկապես այն բանից հետո, երբ նա մտավ օկտագոն, երբ Իլյա Թոփուրիան նոկաուտի ենթարկեց Չարլզ Օլիվեյրային։ Նրանք վիճեցին, և Իլյան հրեց Փիմբլեթին։ Այդ պահից ի վեր պարզ դարձավ, որ այս մենամարտը նախասահմանված է։ Հուսով եմ՝ նրանք կմենամարտեն ապագայում, քանի որ նախապատմությունն արդեն պատրաստ է, բայց թղթի վրա դա շատ, շատ դժվար և մրցակցային մենամարտ է», — Բիսպինգի խոսքերն է մեջբերել bjpenn.com-ը։
Փիմբլեթը և Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթևքաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում 2026 թվականի հունվարի 25-ին, իսկ այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որը անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։




























































