UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է իր մրցակցի՝ նորզելանդացի Դեն Հուկերի (6-րդ համար) հանդեպ ունեցած անձնական վերաբերմունքի մասին։
Հիշեցնենք, որ նրանց մենամարտը կայանալու է այսօր՝ նոյեմբերի 22-ին, Կատարում անցկացվող UFC-ի մրցաշարի շրջանակում։
«Ինձ Հուկերը դուր չի գալիս հենց որպես մարդ։ Ինձ թվում է՝ նա փչացած անձնավորություն է, ուղղակի ցանկանում եմ ջարդել նրա դեմքը։ Ես կփորձեմ առավելագույնս կենտրոնանալ, որպեսզի այդ էմոցիաները դուրս հանեմ միայն վանդակում՝ մարտի ժամանակ, և խուսափեմ միջադեպերից մինչև մենամարտը։
Նա ինձ դուր չի գալիս։ Նա այն մարտիկներից է, որոնց ես չեմ սիրում․ շատ է խոսում, բայց գործով՝ դատարկախոս է։ Մենք դեռ հունիսին պետք է մենամարտեինք»,- ասել է Ծառուկյանը «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում։
Հայ մարտիկը անդրադարձել է նաև կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիային․
«Հուքերն այն մարտիկներից է, ովքեր առանձնանում են։ Շատ է խոսում։ Իհարկե, Իլիան նույնպես։ Իլիայի հետ ես ուզում եմ մենամարտել, խլել տիտղոսը և ուղարկել նրան թոշակի։ Դա զուտ մարզական հետաքրքրություն է, քանի որ գոտին նրա մոտ է։ Լավ անուն է։ Նրա հետ անձնական ոչինչ չունեմ»։




























































