Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիշը վնասվածք է ստացել Լա լիգայի 9-րդ տուրի «Վալենսիայի» հետ (1-1) հանդիպման ժամանակ։
Պորտուգալացի ֆուտբոլիստը, Marca-ի հաղորդմամբ, վնասել է կոճը։ Խաղավարտից 10 րոպե առաջ Ֆելիշը վնասվածք է ստացել ու չի կարողացել ավարտել հանդիպումը։ Դիեգո Սիմեոնեն այդ պահին կատարած է եղել բոլոր երեք փոխարինումները, հետևաբար «ռոխիբլանկոսները» խաղն ավարտել են 10 հոգով։
Ժոաո Ֆելիշը «Աթլետիկո» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 126 միլիոն եվրոյի դիմաց։
«Աթլետիկո» — «Վալենսիա» հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։