«Մոնակոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է պրոֆեսիոնալ կարիերան սկսելու հուշերով։
«Զվարճալի փաստ է։ Հենց նոր իմացա, որ ուղիղ 16 տարի ու 177 օր է անցել իմ պրոֆեսիոնալ նորամուտի պահից, որը կայացել է 16 տարեկանում ու 177 օրականում։ Կարճ ասած, ուղիղ կյանքիս կեսը ես պրոֆեսիոնալ ֆուտբոլ եմ խաղում»,- գրել է Ֆաբրեգասը թվիթերյան իր էջում։
Ֆաբրեգասը «Բարսելոնայի» սան է, բայց պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է «Արսենալի» կազմում։ «Մոնակո» տեղափոխվել է 2019-ի հունվարին «Չելսիից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 9 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 18 խաղի՝ դառնալով 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Խաղացողի պայմանագիրն ակումբի մեջ ուժի մեջ է մինչև 2022 թվական։