«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել Դիոգու Ժոտային և Դենիս Լոուին:
Մրցանակաբաշխության արարողության ընթացքում հիշատակվել են այս տարի կյանքից հեռացած «Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիոգու Ժոտան և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դենիս Լոուն:
Արարողությանը ներկա է եղել պորտուգալացի ֆուտբոլիստի կինը՝ Ռուտե Կարդոսոն:
Հուլիսի 3-ին 28-ամյա Ժոտան և նրա 25-ամյա եղբայրը զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով: Ժոտայի վարած ավտոմեքենան գերազանցել է թույլատրելի արագությունը: Վարելու ընթացքում մեքենայի անվադողը պայթել է, ինչի հետևանքով ֆուտբոլիստը կորցրել է կառավարումը:
Դենիս Լոուն կյանքից հեռացել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ 84 տարեկանում:




























































