Բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների միջև 2025 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում (5:0):
«Կյանքում երեք բան է անփոփոխ՝ մահը, հարկերը և Ռոնալդուի գոլերը: 40 տարեկանում նա դեռ շարունակում է գոլեր խփել և համաշխարհային ռեկորդներ սահմանել: Ապշեցուցիչ է», — գրել է Մորգանը X սոցիալական ցանցի իր էջում:
40-ամյա հարձակվողն աչքի է ընկել 21-րդ և 46-րդ րոպեներին, իսկ 57-րդ րոպեին իր տեղը զիջել է Գոնսալո Ռամուշին: Հայաստանի դարպասին խփած գոլերը Ռոնալդուի կարիերայի 941-րդ և 942-րդ գոլերն էին:



























































