12.08.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին

    📷 Ռոնալդուն և Ջորջինան ամուսնացան․ պորտուգալացին լուսանկար է հրապարակել

    Ես չէի կարող նրան սովորեցնել գոլեր խփել. Մոուրինյուն՝ Ռեալում աշխատանքի առաջին շրջանի մասին

    Ես զարմացած եմ, թե որքան քիչ են նրանք վստահում նրան․ Ռեալի նախկին դարպասապահը քննադատել է Բարսելոնային

    Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը

    Բարսելոնայի ևս մեկ պաշտպան կարող է հայտնվել ԱՊԼ-ում․ կատալոնացիները պատրաստ են գործարքի

    Եթե Մանչեսթեր Սիթիի ավագը Հալանդը լիներ, մենք խնդիրներ կունենայինք․ Մարեսկա

    ՉԼ․ Ցելյե – Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ջանես Նազարյանը կկատարի Փյունիկ — Վան խաղի խորհրդանշական հարվածը

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

        🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

        Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

        71kg GR - Janes Nazaryan (ARM)

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին

            📷 Ռոնալդուն և Ջորջինան ամուսնացան․ պորտուգալացին լուսանկար է հրապարակել

            Ես չէի կարող նրան սովորեցնել գոլեր խփել. Մոուրինյուն՝ Ռեալում աշխատանքի առաջին շրջանի մասին

            Ես զարմացած եմ, թե որքան քիչ են նրանք վստահում նրան․ Ռեալի նախկին դարպասապահը քննադատել է Բարսելոնային

            Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը

            Բարսելոնայի ևս մեկ պաշտպան կարող է հայտնվել ԱՊԼ-ում․ կատալոնացիները պատրաստ են գործարքի

            Եթե Մանչեսթեր Սիթիի ավագը Հալանդը լիներ, մենք խնդիրներ կունենայինք․ Մարեսկա

            ՉԼ․ Ցելյե – Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ջանես Նազարյանը կկատարի Փյունիկ — Վան խաղի խորհրդանշական հարվածը

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

                🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

                Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

                71kg GR - Janes Nazaryan (ARM)

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ ԱԱ-2026

                  Այս մրցափուլում կոնկրետ նպատակներ դրված չեն, եկել եմ խնդիրները լուծելու․ Եղիշե Մելիքյան

                  ԱԱ-2026, Ազգային հավաքական, Թոփ, Հայաստան, Պորտուգալիա, ՖՈՒՏԲՈԼ
                  05.09.25 / 14:08
                  0

                  Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։

                  Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ 

                  — Պարոն Մելիքյան, ի՞նչ եք սպասում վաղվա հանդիպումից: Անկասկած, դա էմոցիոնալ խաղ է լինելու, հաշվի առնելով նաև Դիոգու Ժոտայի հետ կապված իրադարձությունները: Ինչպիսի՞ խաղ եք ակնկալում:

                  — Բարև Ձեզ: Կարծում եմ՝ ոչ ոքի չեմ զարմացնի, եթե ասեմ, որ մեզ համար շատ բարդ խաղ է սպասվում։ Մենք գործ ունենք լուրջ մրցակցի՝ Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ։ Մենք լիովին գիտակցում ենք նրանց ուժը, բայց ունենք մեր խաղային պլանը։ Պորտուգալիայի հավաքականը, իհարկե, ունի թույլ կողմեր, թեև դրանք քիչ են։ Մենք կփորձենք օգտագործել այդ թույլ կողմերը և հնարավորինս չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը։ Դաշտում կաշխատենք լուծել մեր առջև դրված խնդիրները։

                  — Մրցակցի մարզիչը նշել է, որ մանրակրկիտ ուսումնասիրել է Ձեզ, մասնավորապես՝ «Փյունիկի» վերջին մի քանի տարվա ելույթները և Ձեր աշխատանքը: Արդյո՞ք անակնկալներ եք պատրաստել մրցակցի համար: Քանի՞ խաղային պլան ունեք՝ A, B, C, և արդյո՞ք պատժելու մարտավարությունը ներառված է դրանց մեջ:

                  — Ես միշտ ունենում եմ խաղային պլան, բայց արդյոք այն կաշխատի, դա ցույց կտա խաղը: Անակնկալներ, հուսով եմ, կլինեն: Մենք վերլուծել ենք մրցակցին և, կրկնում եմ, նրանք ունեն թույլ կողմեր: Վաղը կտեսնենք, թե ինչպես կդասավորվի խաղը: Սակայն չեմ կարծում, որ կարող է լինել այնպիսի պլան, որն անակնկալ կլինի մրցակցի համար, քանի որ նրանք նույնպես պատրաստված են: Նախկինում ես հավաքականին տեսել եմ դրսից, իսկ հիմա՝ ներսից: Թիմի հետ աշխատելուց հետո՝ թե՛ անհատական, թե՛ թիմային առումով, ավելի վստահ եմ: Հավատում եմ այս տղաներին, և նրանց հետ կարելի է մեծ ճանապարհ անցնել: Համոզված եմ, որ կտեսնենք փոփոխություն թե՛ խաղի, և թե՛ նվիրվածության մեջ։

                  — Հարցս հետևյալն է, բավականին էմոցիոնալ, ամբիցիոզ մարզիչ եք, բայց ուզում եմ հարցս տալ թիմի ավագի վերաբերյալ, դուք ունե՞ք որոշում, թե ով է լինելու թիմի ավագն այս մրցափուլում Վարազդատ Հարոյանի հեռանալուց հետո։

                  — Դա բավական բարդ հարց է: Վաղը խաղադաշտում ցույց կտամ և կհայտարարեմ, թե ով կլինի ավագը: Այժմ աշխատում եմ այդ ուղղությամբ, կան մի քանի արժանի թեկնածուներ: Պետք է ևս խոսեմ նրանց հետ, և դրանից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Թևկապը չի նշանակում, որ կրողը միակ առաջնորդն է: Մենք առանց թևկապի էլ ունենք մի քանի առաջատար խաղացողներ: Այո, ես էմոցիոնալ մասնագետ եմ, բայց երբեք որոշումներս էմոցիոնալ ֆոնին չեմ անում։

                  — Ձեզ նախորդող մարզիչներն ունեին ազգային հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների հետ կարգապահության հետ կապված։ Դուք այդ խնդրի լուծումն արդեն ունե՞ք։

                  — Իմ ներկայիս խնդիրը վաղվա խաղն է Պորտուգալիայի դեմ, քանի որ գիտեմ, որ նրանք լուրջ մրցակից են: Թիմի ներսում որևէ խնդիր չունեմ և երբեք չեմ ունեցել՝ ոչ մի ակումբում, և վստահ եմ, որ հավաքականում էլ չեմ ունենա:

                  — Խոսենք հավաքականի երկու նորեկների՝ Նարեկ Աղասարյանի և Կարեն Նալբանդյանի մասին: Դուք, որպես «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, նկատել եք նրանց առաջընթացը որպես ֆուտբոլիստներ: Ինչպե՞ս եք գնահատում տղաներին:

                  — Ես մտածում եմ սերնդափոխության մասին և աստիճանաբար գնում եմ այդ ճանապարհով: Իհարկե, չեմ ցանկանում կտրուկ քայլեր անել, կան հարցեր, որոնց լուծումները կգտնեմ ժամանակի ընթացքում: Նարեկին և Կարենին հրավիրել եմ ոչ միայն այս երկու խաղերի համար, այլև նրանց հավաքականի մթնոլորտին ընտելացնելու նպատակով: Ես նրանց տեսնում եմ ապագայում մեր թիմի կազմում: Այս պահին դեռ չեմ կարող վստահ ասել, թե արդյոք կարող եմ նրանց լիովին վստահել, բայց վստահ եմ, որ ապագայում նրանք կդառնան հավաքականի կարևոր մաս:

                  — Ստյոպա Մկրտչյանը պատրա՞ստ է վաղվա խաղին։

                  — Ոչ։ Վնասվածք ունի և չի մասնակցելու առաջիկա երկու խաղերին։ Դա մեծ կորուստ է, բայց ունենք այն՝ ինչ ունենք։

                  — Ազգային հավաքականում կենտրոնական պաշտպանի դիրքում խաղում են ամենաերիտասարդ ֆուտբոլիստները: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին, և ի՞նչ հույսեր եք կապում մեր պաշտպանների հետ:

                  — Համոզված եմ, որ ապագայում մենք կունենանք հուսալի պաշտպանություն: Ներկայիս կենտրոնական պաշտպանները գտնվում են այն տարիքում, երբ կարող են զգալի առաջընթաց գրանցել: Թե որքանով նրանք կարող են օգնել մեզ այսօր, դա որոշակի ռիսկ է պարունակում: Սակայն ես չեմ վախենում նման երիտասարդ տղաների հետ առաջ գնալ, քանի որ գիտեմ՝ եթե վաղը չհաղթենք, ապագայում անպայման կհաղթենք: Առանց նման փորձությունների մենք չենք կարող կերտել ապագայի ամուր պաշտպանություն:

                  — Ձեր նորամուտը որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ տեղի է ունենում բարդ մրցակցի դեմ խաղով: Ի՞նչ եք զգում, ի՞նչ պատասխանատվություն եք կրում, ինչի՞ն է ձգտում թիմը այս մրցափուլում, և ի՞նչ առաջադրանք է Ձեզ տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ):

                  — Ես ավելի վստահ եմ զգում, քանի որ տեսնում եմ լուրջ մոտեցում ունեցող խաղացողներ, կարգապահություն, ընդունակություն և թիմային ոգի: Չգիտեմ, թե նախկինում ինչպես է եղել, քանի որ ներսում չեմ եղել, բայց իմ ղեկավարությամբ տեսնում եմ միայն դրական մթնոլորտ և հավատում եմ թիմին: Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի առաջադրանքներին, այս մրցափուլում կոնկրետ նպատակներ դրված չեն: Իմ առջև խնդիր է դրված լուծել առկա խնդիրները, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայն խոսել: Ես եկել եմ առաջին հերթին խնդիրները լուծելու, ապա՝ արդյունքի հասնելու համար:

                  — Պորտուգալիայի դեմ խաղում կարևոր է դարպասապահի ընտրությունը: Ընտրություն կատարելիս շեշտը դնելու եք փորձի՞, թե՞ վերջին խաղերում ցուցադրած արդյունքների վրա:

                  — Չանչարևիչը վնասվածք ունի, և նրա խաղալը մեծ ռիսկ է պարունակում: Չեմ հայտարարի, թե ով է խաղալու: Մենք պետք է վերջնական որոշում կայացնենք:

                  — Դուք, թեև շատ հակիրճ խոսել էիք Ձեր և ֆեդերացիայի հարաբերություններից, այդուհանդերձ, ինչպես ստացաք առաջարկը և ձեր միջև տևական ժամանակ եղած տարաձայնություններն արդյո՞ք այլևս անցյալում են։ Եթե ոչ, ապա դուք ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը։

                  — Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես արդեն հինգ տարի աշխատում եմ Հայաստանում և երբեք չեմ խուսափել որևէ հարցից: Միշտ պատասխանել եմ բոլոր հարցերին, բայց այսօր չեմ ցանկանում այդ թեմայով խոսել: Այս երկու խաղերից հետո անպայման առիթ կստեղծենք, կհրավիրենք Ձեզ, և կարող եք հարցնել ցանկացած բան: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Այսօր մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Խաղերից առաջ խոսենք խաղերի մասին, իսկ խաղերից հետո՝ ցանկացած այլ թեմայով: Պարզապես կասեմ՝ ամեն ինչ կարգին է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, խանգարող հանգամանքներ չկան: Բոլորը ցանկանում են օգնել ինձ և իմ թիմին, ինչը շատ կարևոր է:

                  Թեգեր: #պորտուգալիայի-հավաքականԱԱ-2026եղիշե մելիքյանՀայաստանի Հավաքական
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  📷 Աշխարհի չեմպիոնի անակնկալը. Գավին Բարսելոնա է վերադարձել նոր ու համարձակ իմիջով

                  09.08.26
                  xr:d:DAEp475y99I:2262,j:8741891840368921316,t:23100415

                  ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը սպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ

                  08.08.26

                  Աղբյուր․ Կովալենկոն փոխել է կարծիքը Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ

                  06.08.26

                  📷 Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց

                  06.08.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին

                  00:11 / 12.08.26

                  📷 Ռոնալդուն և Ջորջինան ամուսնացան․ պորտուգալացին լուսանկար է հրապարակել

                  00:05 / 12.08.26

                  Ես չէի կարող նրան սովորեցնել գոլեր խփել. Մոուրինյուն՝ Ռեալում աշխատանքի առաջին շրջանի մասին

                  23:40 / 11.08.26

                  Ես զարմացած եմ, թե որքան քիչ են նրանք վստահում նրան․ Ռեալի նախկին դարպասապահը քննադատել է Բարսելոնային

                  23:10 / 11.08.26

                  Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը

                  22:44 / 11.08.26

                  Բարսելոնայի ևս մեկ պաշտպան կարող է հայտնվել ԱՊԼ-ում․ կատալոնացիները պատրաստ են գործարքի

                  22:05 / 11.08.26

                  Եթե Մանչեսթեր Սիթիի ավագը Հալանդը լիներ, մենք խնդիրներ կունենայինք․ Մարեսկա

                  21:40 / 11.08.26

                  ՉԼ․ Ցելյե – Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր

                  21:10 / 11.08.26

                  Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները

                  20:40 / 11.08.26

                  Marca. Ռեալը հրաժարվել է վաճառել իր երեք աստղային կիսապաշտպաններին

                  20:15 / 11.08.26

                  🎥 Խաղադաշտը պատասխանում է․ Radio TV Serie A-ի տեսանյութը Մխիթարյանի մասին

                  19:22 / 11.08.26

                  Խուլիան Ալվարեսը հիասթափվել Սիմեոնեից. հարձակվողը պահանջներ ունի

                  18:19 / 11.08.26

                  📷 Սպասում էին Ջորջինային, բայց եկավ Նիկոլը. Ռոնալդուի երկրպագուները երկրպագուները գրավել են ուրիշի հարսանիքը

                  17:20 / 11.08.26

                  Խնդիրներ կունենայինք, եթե Սիթիի ավագը լիներ Հալանդը․ Մարեսկա

                  16:18 / 11.08.26

                  Մտածում էիք՝ նորից մեծ տղանե՞ր եք․ Օբի Միկելը ծաղրել է Արսենալի երկրպագուների միամտությունը

                  15:22 / 11.08.26

                  Արաուխոն բացատրել է, թե ինչու է ընտրել Լիվերպուլը

                  14:20 / 11.08.26

                  Մեսսին անորոշ ժամանակով չի խաղա Ինտեր Մայամիի կազմում

                  13:12 / 11.08.26

                  Ռեալը որոշում է կայացրել Էնդրիկի հարցում. Ռոմանո

                  12:14 / 11.08.26

                  📷 Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը

                  11:06 / 11.08.26

                  Ես կստորագրեի երկու գնդակի տարբերությամբ ցանկացած հաղթանակի տակ. Ցելյեի գլխավոր մարզիչ

                  10:30 / 11.08.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Սպասում էին Ջորջինային, բայց եկավ Նիկոլը. Ռոնալդուի երկրպագուները երկրպագուները գրավել են ուրիշի հարսանիքը

                  17:20 / 11.08.26

                  Կարդալ ավելին

                  📷 Ավանդույթներ և նորարարություն․ ինչպիսի՞ տեսք կունենան եվրոպական գրանդերը 2026/27թթ․ մրցաշրջանում

                  18:15 / 29.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.