Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր կարիերան ամբողջությամբ Ռուսաստանում անցկացնելու և եվրոպական ակումբ չտեղափոխվելու տարբերակի մասին։
«Ես չեմ վախենում, որ չեմ կարողանա ինձ փորձել Եվրոպայում։ Ես պատրաստ եմ ամեն ինչի, դա նորմալ է։ Չես կարող ասել, որ մեր առաջնությունը վատ է, թույլ կամ այլ բան։ Այդպիսի բան չկա։
Մեր առաջնությանը ո՞ր տեղը կտաք։ Վեցերորդ–յոթերորդ», — ասել է Սպերցյանը Чемпионат-ին տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմումանցկացրել է 9 խաղ, խփել 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։



























































