«Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ հաղթեց Ցինցինատիում (ԱՄՆ) անցկացված «Մասթերս» մրցաշարում։
Իսպանացին եզրափակիչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին, որը հինգերորդ գեյմի ավարտից հետո վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը։
Այս տիտղոսը 22-ամյա Կառլոս Ալկարասի կարիերայում 22-րդն էր և ութերորդը՝ «Մասթերս» կարգի մրցաշարերում։




























































