Չեխիայի Առաջին լիգայի 5-րդ տուրի «Սլովացկո» – «Տեփլիցե» հանդիպման ժամանակ տեղի ունեցավ անսովոր դրվագ, որը կտրուկ փոխեց խաղի ընթացքը։
«Տեփլիցեն» առաջ էր հաշվով, և մինչև 79-րդ րոպեն ամեն ինչ ընթանում էր նրա օգտին։ Սակայն թիմի խաղացողի հեռացումը, իսկ հետո դարպասապահի սարսափելի սխալը հանգեցրին պարտության։
87-րդ րոպեին 26-ամյա դարպասապահ Մատուշ Տրմալը չկարողացավ կանգնեցնել Մարկո Կվասինայի պարզ հարվածը։ Տրմալը, անհայտ պատճառներով, փորձեց գնդակն ընդունել կրծքով՝ ձեռքերով բռնելու փոխարեն։ Արդյունքում գնդակը սահեց նրա ոտքերի միջով՝ վերածվելով համացանցային մեմի։
Ավելացված ժամանակում «Տեփլիցեն» վերջնականապես պարտվեց՝ կենտրոնական պաշտպան Գալինսկու ինքնագոլի պատճառով։
Co se to právě stalo??? 🫣 pic.twitter.com/kTJEg2oHSb
— Chance Liga (@chanceliga) August 16, 2025

























































