Երևանի «Փյունիկը» դիմել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որն այսօր՝ օգոստոսի 6-ին, պաշտոնապես ստանձնեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
«Հրաժեշտ տալ մարդու, ով տարիներ շարունակ եղել է մեր թիմի սիրտը, հեշտ չէ։ «Փյունիկը» ձեզ հետ ավելին էր, քան ֆուտբոլային թիմ․ «Փյունիկն» ընտանիք էր․․․ Ձեր հավատն է դարձրել անհնարինը՝ հնարավոր։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար»,– նշված է ակումբի տարածած հայտարարությունում։
Նշենք, որ 46-ամյա մասնագետի պայմանագիրը ՀՖՖ-ի հետ կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր։




























































