Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է իր նախկին թիմակից Ժոզե Սեմեդուին, ով նշանակվել է «Ալ Նասրի» սպորտային տնօրեն։
40-ամյա ֆուտբոլիստն ու Սեմեդուն միասին հանդես են եկել Լիսաբոնի «Սպորտինգում»։
«Հպարտ եմ քեզանով։ Եկե՛ք անենք ամեն ինչ հնարավորից ավելի», – գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում՝ խոսելով Սեմեդուի նոր պաշտոնի մասին։
Ռոնալդուն նախորդ ամիս երկարաձգել է պայմանագիրը «Ալ Նասրի» հետ մինչև 2027 թվականի ամառը՝ նպատակ ունենալով թիմի հետ նվաճել Սաուդյան Արաբիայի առաջնության տիտղոսը։




























































