«Արարատ-Արմենիան» 4:2 հաշվով հաղթանակ է տարել վրացական «Թելավիի» նկատմամբ՝ Վրաստանում անցկացված ուսումնամարզական հավաքի շրջանակում կայացած ընկերական հանդիպման ժամանակ։
Հայկական ակումբի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանը և Էդգար Գրիգորյանը։
Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է Վրաստանում անցկացված ուսումնամարզական հավաքը։