Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա կենտրոնական կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Արարատ–Արմենիայի» կազմում։
Հարությունյանի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստը «Նոայում» կկրի 99 համարի մարզաշապիկը։