Վրաստանում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» առաջին ստուգողական խաղում ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ՝ 1:1։
«Նռնագույնների» կազմում միակ գոլը հեղինակել է Սարգիս Մեթոյանը՝ խփելով իր առաջին գոլը «Փյունիկում»։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին՝ «Գարեջիի» դեմ։



























































