Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հունիսի 22-ին պաշտոնապես ներկայացվել է որպես սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ։
Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունից կարճ ժամանակ անց Մոսկվայի «Լոկոմոտիվը» հրապարակել է Թիկնիզյանի մոսկովյան ակումբի կազմում անցկացրած խաղերից մի քանի լուսանկար։ Հրապարակմանը կից գրառման մեջ ասվում է.
«Սա վառ պատմություն էր՝ իրական հույզերով, նվիրվածությամբ և բնավորությամբ։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Թիկի՛»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 122 խաղ՝ խփելով 16 գոլ և կատարելով 17 գոլային փոխանցում։