ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի A խմբի երկրորդ տուրում «Ինտեր Մայամին» կամային հաղթանակ տարավ «Պորտուի» նկատմամբ (2:1)։
Հանդիպման հաշիվը բացեց «վիշապների» իսպանացի հարձակվող Սամու Ագեհովան՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Ամերիկյան ակումբի կազմում 47-րդ րոպեին հաշվի տարբերությունը վերականգնեց Տելասկո Սեգիովան, իսկ հաղթական գոլը հեղինակեց թիմի ավագ Լիոնել Մեսսին՝ տուգանային հարվածով ուղիղ հարվածով գրավելով դարպասը։
Նշենք, որ այս գոլը Մեսսիի 50-րդն էր «Ինտեր Մայամիի» կազմում՝ անցկացրած 61 խաղում։ Հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» կմրցի «Պալմեյրասի», իսկ «Պորտուն»՝ «Ալ-Ահլիի» հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Ակումբային ԱԱ-ի A խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.