«Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել ԲԽ-ի 11-րդ տուրի՝ «Արարատի» հետ տնային խաղում՝ բացելով հանդիպման հաշիվը։
Կոնեն Գյումրիում ընթացող հանդիպման 23-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով։
Իվուարցի հարձակվողն, այսպիսով, խփել է իր 10-րդ գոլը Հայաստանի ընթացիկ առաջնությունում և շարունակում է գլխավորել ռմբարկուների ցանկը։