ՖԻՖԱ-ն հայտարարել է, որJ Balvin, Doja Cat և Tems արտիտսները ելույթ կունենան ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը, որը կկայանա 2025 թվականի հուլիսի 13-ին՝ կիրակի օրը, Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդի «Մետլայֆ» մարզադաշտում։
Մրցաշարին կմասնակցեն 32 ակումբներ, որոնք բաժանված կլինեն չորս թիմից բաղկացած ութ խմբի։ Յուրաքանչյուր խմբի առաջին երկու թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ փուլ։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նոր մրցաշարին մասնակցող ակումբների համար հունիսի 1-ից մինչև հունիսի 10-ը բաց կլինի լրացուցիչ պատուհան, որը թույլ կտա նրանց նոր խաղացողներ ձեռք բերել մրցաշարի մեկնարկից առաջ։