Նիգերիացի պաշտպան Բարրի Իսաակը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բարրին միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։
Բարրին «Ուրարտուի» կազմում մասնակցել է 40 պաշտոնական հանդիպման։