Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի՝ Ազգերի լիգայի եզրափակչում Լամին Յամալին փոխարինելու որոշման մասին (2:2, 5:3՝ 11 մետրանոց հարվածաշար):
Երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է 106-րդ րոպեին։
«Ձեր մարզիչը ֆենոմեն է: Նա ինձանից լավ գիտի, թե ինչ է պետք թիմին: Նա արդեն մի քանի մրցաշար է հաղթել Իսպանիայի հետ, էլ ի՞նչ է ձեզ պետք:
Եթե մարզիչը նման որոշում է կայացրել, դա միայն այն պատճառով է, որ նա դա համարել է իր թիմը բարելավելու ճիշտ տարբերակ», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: