Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Պորտուգալիայի հավաքականի կազմում ստացած վնասվածքի մասին Ազգերի լիգայի եզրափակչում:
«Ես դա արդեն զգացել եմ մարզման ժամանակ, երկար ժամանակ զգացել եմ: Ազգային հավաքականի համար եթե պետք լինի ոտքս կոտրեմ, կանեի դա: Սա եզրափակիչ է, ես պետք է մասնակցեի և տվեցի այն ամենը, ինչ կարող էի: Ես գոլ խփեցի, օգնեցի թիմին: Ես հասա իմ ուժերի սահմանին:
Ապագա՞: Պետք է մտածել կարճաժամկետ հեռանկարով: Ես վնասվածք ունեի, և դա չափազանց դժվար էր:
Բայց ես միևնույն է պայքարեցի, որովհետև պետք է պայքարել ազգային հավաքականի համար», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն: