Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում գրառում է հրապարակել՝ նվիրված ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչին, որտեղ թիմը կհանդիպի Իսպանիայի ընտրանուն:
Հանդիպումը կկայանա կիրակի՝ հունիսի 8-ին, Գերմանիայի «Մյունխեն Արենա» մարզադաշտում։
«Սա մեզ համար է: Սա ձեզ համար է: Սա Պորտուգալիայի համար է: Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք», — գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցի իր էջում։
Կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Գերմանիայի հավաքականի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ պորտուգալացիների օգտին, իսկ հաղթական գոլը խփեց 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: