Կրիշտիանու Ռոնալդուն քիչ հավանական է համարում Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալու տարբերակը։
«Գիտեք, ես ջերմ զգացմունքներ ունեմ Արգենտինայի նկատմամբ. կինս այնտեղից է։ Ես նույնիսկ առաջարկներ ունեի հանդես գալու արգենտինական ակումբներից մեկի կազմում Ակումբային աշխարհի առաջնությունում։ Երբեք չես իմանա… ժամանակը ցույց կտա։
Ես արդեն 40 տարեկան եմ, բայց ո՞վ գիտի։ Չնայած, անկեղծ ասած, կարծում եմ, որ դա քիչ հավանական է։ Ես երբեք չեմ եղել Արգենտինայում, բայց ուզում եմ այնտեղ գնալ, մեծ համակրանք ունեմ արգենտինացիների նկատմամբ։
Նույնը Մեսսիի հանդեպ՝ մենք երկար տարիներ մրցակիցներ էինք, բայց ինչպես ասացի, 15 տարի նույն մակարդակում մրցել ենք։ Նա միշտ լավ էր վերաբերվում ինձ և հարգում էր ինձ, ինչպես ես հարգում էի նրան։ Կարծում եմ՝ քիչ հավանական է, որ մենք միասին հանդես կգանք, բայց երբեք մի՛ ասա երբեք», — մեջբերում է Պորտուգալիայի հավաքականի հարձակվողին A Bola-ն։