Fastex Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը՝ երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների քվեարկության արդյունքում։
«Վանի» շնորհիվ առաջնության վերջին հատվածը դարձավ առավել ինտրիգային ու լարված։ Շնորհավորում ենք պարոն Գևորգյանին և նրա մարզչական շտաբին արժանի նվաճման առթիվ»,- ասվում է Armenian Premier League-ի մամուլի քարտուղարությունը։
Քվեարկության արդյունքում Գևորգյանն առաջ է անցել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանից և «Ուրարտուի» գլխավոր Դմիտրի Գունկոյից: