Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշը համաձայնել է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա գոլահարը տվել է իր համաձայնությունը՝ չնայած այն հանգամանքին, որ «կարմիր սատանաները» գալիք մրցաշրջանում հանդես չեն գա եվրագավաթային մրցաշարերում։
Նշվում է, որ այս պահին ակումբների միջև դեռևս բանակցություններ չեն ընթանում։ Այնուամենայնիվ, «Սպորտինգը» հստակ դիրքորոշում ունի․ լիսաբոնյան ակումբը պատրաստ է բաժանվել Գյոկերեշից՝ առնվազն 70 միլիոն եվրոյի դիմաց։
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք արաբական ակումբներ, սակայն ինքը՝ Գյոկերեշը, վճռական է տրամադրված տեղափոխվել Պրեմիեր լիգա։