Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Ֆրանսիայի դեմ խաղից առաջ նշել է, որ այս հանդիպմանը ֆավորիտ չկա։
«Իսպանիայի հավաքականը լավագույն քառյակում է։ Ֆավորիտներ չկան։ Չորս խաղ, չորս եզրափակիչ։ Դժվար է ասել, որ մենք ֆավորիտ ենք, երբ շուրջբոլորը այսքան ուժեղ թիմեր կան։ Հաղթել կարող է ցանկացածը։ Մենք կարող ենք ցուցադրել մեր ուժը՝ գործելով որպես միասնական ամբողջություն՝ թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության ժամանակ։
Անհրաժեշտ է միասնականություն ցուցաբերել, օգնել միմյանց, պայքարել յուրաքանչյուր գնդակի համար և լինել ագրեսիվ։ Սա մեր փիլիսոփայությունն է։ Մենք ցանկանում ենք նախաձեռնություն վերցնել խաղում։ Թող մրցակիցները մտահոգվեն Օլմոյի, Պեդրիի և մյուսների համար։ Սա չորս գերբարձրակարգ թիմերի մրցաշար է՝ կազմված բացառիկ խաղացողներից։
Լամինը տպավորիչ մեկնարկ է ունեցել իր կարիերայում, բայց մեր պատասխանատվությունն է հաշվի առնել բոլոր նրբությունները։ Ես հիացած եմ Լամինի խաղաոճով և համոզված եմ, որ նրա ապագան շատ վառ է։ Նա հրաշալի մարդ է, շատ պատասխանատու։ Նա ամեն ինչ ունի մեծ հաջողությունների հասնելու համար։ Նրա ակումբը, ընտանիքը և մենք՝ որպես հավաքական, միշտ նրա կողքին կլինենք», — ավելացրել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ հունիսի 5-ին, ժամը 23:00-ին (Երևանի ժամանակով)։




























































