Ինչպես հայտնում է Metaratings-ը՝ Մոսկվայի «Լոկոմոտիվը» ընդունել է սերբական «Ցրվենա Զվեզդայի» առաջարկը՝ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ։
Նշվում է, որ առաջարկը կազմում է 1,7 միլիոն եվրո, գումարած 300 հազար բոնուս Չեմպիոնների լիգա դուրս գալու համար։
Թիկնիզյանն ինքը համաձայնության է եկել Սերբիայի չեմպիոնների հետ իր անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Նաիրի պայմանագիրը «Ցրվենա Զվեզդայի» հետ կկնքվի 3+1 սխեմայով։
Նշենք, որ «Ցրվենա Զվեզդան» հիմնադրվել է 1945 թվականին։ Բելգրադը ներկայացնող ակումբն ամենատիտղոսակիրն է Սերբիայում։ Ակումբը 24 անգամ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն (19 անգամ Հարավսլավիայի առաջին լիգայի, 5 անգամ՝ Հարավսլավիայի Միացյալ Հանրապետության առաջնության հաղթող), 11 անգամ դարձել է Սերբիայի Սուպերլիգայի չեմպիոն (գործող տիտղոսակիրն է), իսկ 1991 թվականին թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ հաղթելով «Մարսելին»։