«Կրասնոդարից» գնահատել են թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ այս ամառ ակումբից հնարավոր հեռանալու հավանականությունը։
«Սպերցյանի հեռանալու հավանականությունը գնահատում եմ 60%։ Բայց դա իմ զգացողությունն է, քանի որ ես չեմ մասնակցում առաջարկների և բանակցությունների որևէ փուլի։ Դա զուտ իմ անձնական զգացողությունն է», – Match TV-ի հետ զրույցում ասել է «ցուլերի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը։
Հիշեցնենք, որ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Լուրեր կան, որ Էդուարդը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում»։