«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն լուրերը, որ մոտ ապագայում կգլխավորի «Ռոման»։ Ավելի վաղ այս մասին հայտնել էր Իտալիայի ամենամեծ օրաթերթերից մեկը՝ La Stampa-ն։
«Ես չեմ լինի «Ռոմայում»։ Եթե որևէ տեղ լուրեր եք տեսնում, որ ես առաջիկա մի քանի տարիների ընթացքում որևէ թիմ եմ գլխավորելու, դա անհեթեթություն է։
Դուք կարող եք առաջինը լինել, ով կասի դա», — մեջբերում է լրագրող Ջեյմս Փիրսը Կլոպի խոսքերը։
Յուրգենի վերջին ակումբը որպես մարզիչ եղել է «Լիվերպուլը», որը նա գլխավորել է 2015-ից 2024 թվականներին։