Հայաստանի Պրեմիեր-լիգայի 31-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է «Նոային» և ոչ-ոքի՝ 3։3 հաշվով ավարտել հանդիպումը։
Խաղից առաջ «Ուրարտուի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք են կազմել «Նոայի» համար, իսկ խաղի մեկնարկից 9 րոպե անց արդեն առաջ են անցել հաշվի մեջ։ Կարեն Մելքոնյանն է բացել հանդիպման հաշիվը։ 19-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան խփել է պատասխան գնդակը, իսկ 25-րդ րոպեին Մաթեուս Այասը առաջ է մղել չեմպիոններին։
«Ուրարտուի» կազմում հաշիվը հավասարցրել է Խարիտոն Այվազյանը՝ 42-րդ րոպեին գրավելով Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։ Առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Գոնսալու Սիլվան գրավել է սեփական դարպասն, ինչի արդյունքում «Ուրարտուն» նորից առաջ է անցել հաշվի մեջ՝ 3։2։ Ռուի Մոտայի թիմի պատասխան գնդակը չի ուշացել․ երկրորդ կեսի մեկնարկին՝ 46-րդ րոպեին, Գուդմունդուր Տորարինսոնը հաշիվը դարձրել է 3։3։
Մրցաշարային աղյուսակն այս հանդիպումից հետո՝