Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, վստահ հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի դեմ՝ խաղն ավարտելով 4-0 հաշվով:
Հանդիպման ընթացքում փայլեց կոլումբիացի եզրային հարձակվող Ջոնաթան Դուարտեն, ով դարձավ դուբլի հեղինակ՝ երկու գոլով նպաստելով թիմի հաջողությանը: Գոլ խփեցին նաև Ժիրայր Շաղոյանը և Տենտոն Յենեն՝ յուրաքանչյուրը մեկական անգամ գրավելով մրցակցի դարպասը:
Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» առաջնությունում 63 միավորով ամուր պահպանում է երկրորդ հորիզոնականը: Իսկ ԲԿՄԱ-ն, 32 միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը:
Տեսանյութ
Մրցաշարային աղյուսակը