«Բավարիայի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն չի կարողանա օգնել Ֆրանսիայի հավաքականին Ազգերի լիգայի «քառյակի եզրափակչում»։ Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, 26-ամյա ֆրանսիացին դեռ չի ապաքինվել ձախ ծնկի վնասվածքից։
Ուպամեկանոն չի խաղում մարտի կեսերից։ Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել մարտի 15-ին՝ «Ունիոնի» դեմ խաղում (1:1)։
2024/25 մրցաշրջանում Ուպամեկանոն մասնակցել է 33 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում, խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Ազգերի լիգայի կիսաեզրափակչի Իսպանիա — Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 5-ին՝ մեկնարկելով Երևանի ժամանակով 23:00-ին։