Չեմպիոնշիփում շարունակվում է ԱՊԼ-ի ուղեգրի համար փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները։
«Շեֆիլդ Յունայթեդը» պատասխան հանդիպումը «Բրիստոլ Սիթիի» հետ ավարտեց նույն հաշվով, ինչ առաջին հանդիպումը՝ 3-0։
«Սանդերլենդը» երեքշաբթի օրը կընդունի Ֆրենկ Լեմպարդի «Քովենթրիին» (առաջին հանդիպումը՝ 2-1):
Եզրափակիչում , որը կկայանա Ուեմբլիում, «Շեֆիլդ Յունայթեդը» և վաղվա հանդիպման հաղթողը կպայքարեն Պրեմիեր լիգայի ուղեգրի համար։
Ավելի վաղ Չեմպիոնշիփի հաղթող «Լիդսը» և երկրորդ տեղը գրաված «Բարնլին» արդեն նվաճել էին ԱՊԼ-ի ուղեգիր։