UFC-ի մենամարտիկ Մատեուշ Գամրոտը դժգոհություն է հայտնել թեթև քաշային կարգի լավագույն 15 մարտիկներից մեկի որոշման վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենուա Սեն-Դենին կորցրել է UFC 315 մրցաշարի իր մրցակցին՝ Խոել Ալվարեսի վնասվածքի պատճառով։ Լեհ մենամարտիկի խոսքով՝ Սեն-Դենին մերժել է կարճ ժամանակում ընդունել իր մարտահրավերը։
Արման Ծառուկյանն էլ նշել է, որ հրաժարվել է մենամարտել Գամրոտի հետ՝ վերջինիս վարկանիշային ցածր դիրքի պատճառով։ Նրա խոսքով՝ չի ընդունել հուլիսին Աբու Դաբիում կայանալիք մրցաշարի գլխավոր մենամարտում լեհ մարզիկի դեմ հանդես գալու առաջարկը։
«UFC-ն, ճիշտն ասած, ինձ նեղացրեց, որ նման մրցակից առաջարկեց։ Դա ինձ համար, կարելի է ասել, անհարգալից վերաբերմունք էր։ Ես արժանի եմ ավելիին, չէ՞ որ առաջին համարն եմ», – մեջբերում է Ծառուկյանին Sport24-ը։
Գամրոտն էլ, իր հերթին, պատասխանել է մարտիկներին։
«Սեն-Դենին հրաժարվեց հաջորդ շաբաթ ինձ հետ մենամարտելուց։ Տղե՛րք, ձեզ հետ ի՞նչ է կատարվում։ Ո՞ւր են ձեր ամորձիները, վախկո՛տներ», — գրել է Գամրոտը սոցիալական ցանցերում։
Այս պահին Գամրոտի համար նախատեսված է մենամարտ Լյուդովիտ Կլայնի հետ, ով ընդգրկված չէ UFC-ի թեթև քաշային կարգի լավագույն 15-յակում։ Մենամարտը նախատեսված է մայիսի 31-ին։