Պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից:
Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին:
Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը:
Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով: