Մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Առաջին անգամ գավաթային եզրափակիչներին ընդառաջ կկայանան նաև նախախաղային մամուլի ասուլիսներ։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Ռուի Մոտայի գլխավորած թիմը կարողացավ հաղթահարել «Վանի», իսկ «Արարատ-Արմենիան»՝ «Փյունիկի» արգելքը։