Ավարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու 1/2 եզրափակչի երկրորդ փուլի խաղը, որում հանդիպել են Մոսկվայի «Լոկոմոտիվը» և «Ռոստովը»։ Խաղը տեղի է ունեցել Մոսկվայի RZD Arena-ում և ավարտվել է հյուրերի՝ 2:0 հաշվով։
«Ռոստովի» կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Օսիպենկոն և Գոլենկովը՝ 28-րդ և 87-րդ րոպեներին։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Էդգար Սևիկյանը 54-րդ րոպեին փոխարինման է մտել։
Այսպիսով, «Ռոստովը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Սպարտակի» հետ։
Ռուսաստանի գավաթի գործող գավաթակիրը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է։ Անցյալ տարվա եզրափակչում նրանք 2:1 հաշվով հաղթեցին Կալինինգրադի «Բալտիկային»։